Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Արթուր Բաղդասարյանը շարունակում է պաշտոնավարել

Արթուր Բաղդասարյանը շարունակում է պաշտոնավարել
19.04.2014 | 13:13

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` Արթուր Բաղդասարյանը կարևորել է բանակցային գործընթացը, իբրև տարածաշրջանում լարվածության թուլացմանը նպաստող գործոն:
Քաղաքական նոր կոալիցիային ՕԵԿ-ի մասնակցությունը խնդրահարույց և ոչ նպատակահարմար համարելուց հետո ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ասուլիսում չէր բացառել Արթուր Բաղդասարյանի հրաժարականը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Չհաստատված լուրերով՝ Արթուր Բաղդասարյանը կարող է նշանակվել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր՝ չհեռանալով Երևանից:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ